Բաքվի կողմից շրջափակված Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Նշվում է, որ Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։