Լրահոս

27.12.2022 07:22


Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին։

Սպանված ընտանիքի հոր ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը