Լրահոս

27.12.2022 08:26


«Միրգ-բանջարեղեն վաղուց չկա, մնացել են միայն թանկ ապրանքները՝ զեյթունի ձեթ, իտալական մակարոնեղեն». իրավիճակը՝ Արցախում (տեսանյութ)

«Միրգ-բանջարեղեն վաղուց չկա, մնացել են միայն թանկ ապրանքները՝ զեյթունի ձեթ, իտալական մակարոնեղեն». իրավիճակը՝ Արցախում (տեսանյութ)

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ բնապահպանների կեղծ քողի տակ թաքնված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից փակվելու 15-րդ օրն է լրանում այսօր: Երկիրն ընկղմված է պարենի, դեղորայքի ու վառելիքի խորը դեֆիցիտի մեջ: Արցախից եկող տեղեկություններն էլ հուսադրող չեն:

Արցախում կա կանխիկ գումարի ստացման խնդիր, մեկ միլիոն դրամից ավելի հնարավոր չէ կանխիկացնել, և այս առումով անհանգստություն, իհարկե, կա:

Խանութներում հերթեր են, հացը շուտ է սպառվում:

«Այնպես չէ, որ խանութները կատաստրոֆիկ դատարկ են: Թանկ ապրանքները մնացել են. օրինակ, թանկ ձեթեր, իտալական մակարոնեղեն կա: Էժան ապրանքները չկան արդեն: Չկա ձեթ, կաթնամթերքը քիչ է շատ, միրգ-բանջարեղեն արդեն մոտ մեկ շաբաթ չկա: Գները, կարելի է ասել, չեն թանկացել, որովհետև վերահսկողություն կա: Պետությունը վերահսկում է գները, մտնում են խանութներով շրջում են»,-168.am-ին տեղեկացրեցին Ստեփանակերտից:

Այս խորագրի վերջին նյութերը