Աշխարհ

27.12.2022 18:57


Meta-ն քաղաք է քաղաքի մեջ. գրասենյակ մտնելը հավասարազոր է այլ տիեզերք տեղափոխվելուն

Meta-ն քաղաք է քաղաքի մեջ. գրասենյակ մտնելը հավասարազոր է այլ տիեզերք տեղափոխվելուն

Meta-ն քաղաք է քաղաքի մեջ: Նրա աշխատակիցներից մեկն այսպես է բնութագրել ընկերությունը։ Նրա խոսքով՝ աշխատակիցներին կերակրում են անվճար, այդ թվում՝ «հնդկական խոհանոցի համեղ ուտեստներով ու տարբեր խորտիկներով», գրում է Business Insider-ը։

Meta-ի աշխատակիցը, որն աշխատում է Instagram-ում, հայտնել է, որ «բժիշկ/մարզասրահ/մերսում՝ ամեն ինչ (գտնվում է) գրասենյակում»։ «Գրասենյակ մտնելը հավասարազոր է այլ տիեզերք տեղափոխվելուն»:

Նա թվարկել է մի քանի այլ առավելություններ, այդ թվում՝ անվճար նախուտեստները, առողջական ապահովագրությունը և աչքերի խնամքը:

«Մետաապրանքներն ամենահետաքրքիրն ու ազդեցիկն են աշխարհում։ Աշխարհի կեսն օգտագործում է առնվազն մեկ Meta-արտադրանք: Եթե ձանձրանաք, կարող եք անցնել մեկ այլ արտադրանքի։ Կան անսահման թվով նախագծեր, որոնք կարելի է հիմք ընդունել։ Եվ այս ամենի հետ մեկտեղ աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը լավագույնն է»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Meta-ի աշխատակիցները «էլիտար, խիստ ընտրովի ակումբի մաս են կազմում»։ «Ես նախկինում աշխատել եմ Amazon-ում, և արտոնությունների ու հեղինակության բացակայությունը հիմնականում բանտ է թվում այն բանի համեմատ, ինչ հիմա ունեմ: Ես կաշխատեմ այստեղ ընդմիշտ։ Ինչու՞ շտապել թոշակի գնալ: Ես արդեն վերջնագծին եմ»:

«Մետան պարզապես գործատու չէ, այլ կենսակերպ» վերնագրով գրառումը հավաքել է 145 հավանում և ավելի քան 700 մեկնաբանություն: Meta-ի մեկ այլ աշխատակից արձագանքել է մեկնաբանությունում և ասել. «Եթե քո գործը քո կենսակերպն է, դու կա՛մ անպետք աշխատանք ունես, կա՛մ անպետք կյանք»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը