Լրահոս

27.12.2022 13:49


Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel Astra-ն

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel Astra-ն

Երևանի Խորենացի փողոցում բախվել են 55-ամյա Կարեն Ն.-ի վարած շտապօգնության ավտոմեքենան և 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«Ավտովթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում։ Շտապօգնության մեքենայում նաև հիվանդ է եղել, որը դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,-ասված է կայքում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը