Աշխարհ

27.12.2022 21:43


Ադրբեջանն Իրանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա արդեն սկսել է Արաքսի վրայով կամրջի կառուցումը, ինչի արդյունքում դեպի Նախիջևան այլընտրանքային կարճ ճանապարհ կունենա. Բայրամով

Ադրբեջանն Իրանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա արդեն սկսել է Արաքսի վրայով կամրջի կառուցումը, ինչի արդյունքում դեպի Նախիջևան այլընտրանքային կարճ ճանապարհ կունենա. Բայրամով

Հայաստանը, կանխելով «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը, առաջին հերթին «իրեն է վնասում» (չակերտները՝ Tert.am). այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանն Իրանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա արդեն սկսել է Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը։ Այսպիսով, ադրբեջանական կողմը Զանգիլանի (Կովսական) շրջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն այլընտրանքային կարճ ճանապարհ կունենա»,-ասել է ադրբեջանցի նախարարը։

Նա ընդգծել է, որ ամեն դեպքում, Ադրբեջանը առաջ կտանի իր շահերը և կպահանջի Հայաստանից կատարել իր «պարտավորությունները» (չակերտները՝ Tert.am)։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը