«Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա». ինչպես է պատերազմից հետո «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա. BBC
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում «զոհի մարտական պաշտամունքը» փոխարինվել է «հաղթանակի մարտական պաշտամունքով»։ «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն». ահա կարգախոսներից մեկը, որն ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են տեղի որոշ դպրոցներում, գրում է BBC-ն՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես է «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա:
Ադրբեջանում երեխաներին պարտադրված հայրենասիրական «գործունեությունը» ցույց է տալիս, թե հարևան ժողովուրդները որքան հեռու են, չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, հաշտության կնքումից, նկատում է աղբյուրը։
BBC-ն նշում է, որ 44-օրյա պատերազմում հաղթանկից հետո Արդրբեջանը պատել է էյֆորիան. որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում այս էյֆորիան սկսել է ձեռք բերել այլատյաց քարոզչության հատկանիշներ։
Նախկինում դպրոցականները նկարում էին պատերազմում մահացածներին, իսկ այժմ՝ «Բայրաքթարներ»
Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են հայրենասիրական «միջոցառումների» ժամանակ ադրբեջանցի երեխաների տեսանյութերը։ Մեկում մի քանի շարքով շարված դպրոցականները ձեռքերը բարձրացնում են՝ բացականչելով «ուռա՜», երբ ուսուցիչները թվարկում են պատերազմում զոհված նախկին աշակերտների անունները:
Մեկ այլ տեսանյութում կամուֆլյաժ հագած մանկապարտեզի տղաները հենակներով և վիրակապած ոտքերով, ձեռքերով մտնում են դահլիճ: Տեղական ալիքներից մեկի հեռուստատեսային ռեպորտաժում դպրոցական միջոցառմանը մասնակցող երեխաները բղավում են «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն»:
Ինչպես նշում է BBC-ն, Ադրբեջանում «հայամետ» բառն փաստացի հայհոյանք է, իսկ հայկական արմատները՝ կոմպրոմատ։ Տեղական հեռուստաալիքի հաղորդավարը մեկ այլ վիրուսային տեսահոլովակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանում է «հայամետ»:
«Ամենագլխավորը, որ պատերազմից հետո դպրոցում փոխվել է «միջոցառումներն» են»: Մենք բոլորով դժբախտ զոհեր ենք եղել, բայց հիմա բոլորս միասին հերոսներ ենք։ Եթե նախկինում աշակերտները նկարում էին Ղարաբաղում հայերի ձեռքից զոհված երեխաներին, ապա այժմ նկարում են զինվորներ և «Բայրաքթարներ»,-պատմել է դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը (անունը փոփոխված է):
Նա ասում է, որ այս տեսարանից իրեն «պատում է հուսահատությունը»:
Ադրբեջանական դպրոցներում խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ 2013-ին ներդրվել են հայրենասիրության դասերը, իսկ 2021-ի սկզբին համապատասխան նախարարությունը հայտարարել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, և որ դրա մի մասը պետք է դառնա Ղարաբաղյան պատերազմի ուսումնասիրությունը։
«Մեզ հանձնարարվել է, որ ուսուցիչները երեխաներին ասեն, որ հաղթանակի մասին շարադրություններում պետք է ընդգծվի նախագահի (Իլհամ Ալիև) դերը և նրա շուրջ մարդկանց համախմբումը»,-ասում է Ֆիքրեթը։ Հրահանգները, ըստ նրա, գալիս են կա՛մ բանավոր՝ անձամբ տնօրենից, կա՛մ գրված են ուսուցրական չաթերում։
Ինչպես գրում է BBC-ն, որոշ ծնողներ նման պայմաններում գործում են իրենց հայեցողությամբ, և պարզապես թույլ չեն տալիս իրենց երեխաներին դպրոց գնալ ղարաբաղյան հակամարտության հետ կապված միջոցառումների անցկացման օրը:
Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի որոշ մանկապարտեզներում ընդունված է օրը սկսել ատելության մասին վանկարկումով։ Երեխաներն անգիր գիտեն այս կարգախոսները:
Սումգայիթի ճեմարանի գրականության ուսուցչուհի Եգյանա Սամադովան ասում է, որ «հայրենասիրության քարոզչության հետ կապված որոշ տեքստեր» ներառված են պարտադիր ծրագրում, իսկ մյուս աշխատանքները ընտրում են իրենք՝ երեխաները, օրինակ՝ կազմակերպում են կինոդիտումներ, հետո քննարկում դրանք:
Սամադովան ասում է, որ «հայրենասիրություն դաստիարակելու» վերաբերյալ նյութերում չի նշվում, թե կոնկրետ ով է թշնամին, և հավելում է, որ «ուսանողների մեջ ատելություն է սերմանվում ոչ թե թշնամու, այլ թշնամու դաժանության հանդեպ»։ Միևնույն ժամանակ, դպրոցական դասագրքերում պարունակվող որոշ տեքստեր հակասում են նրա խոսքերին։ Այսպես, վեցերորդ դասարանի գրականության դասագրքում «Արյունոտ մանուշակ» պատմվածքում երեխան այսպիսի երազ է տեսել. «Սիրանուշ մորաքույրը խեղդամահ արեց նրան տխուր դեմքով, Սուրեն քեռիի սուր դաշույնից արյուն էր կաթում: Այս արյունը նրա ճակատին էր, գլխին, բայց մեծ մասը թափվեց աչքերի վրա»:
Նույն վեցերորդ դասարանի ադրբեջաներենի դասագրքում կա «Փոքրիկ պատանդներ» պատմվածքը հետևյալ բառերով. «Կատաղած հայերը ժանգոտ տափակաբերան աքցանով կարդալ չուզողների լեզուներն էին պոկում, մերկացնում էին ու ստորացնում»։
Գրականության մեկ այլ դասագիրք՝ արդեն հինգերորդ դասարանի համար, պարունակում է «Գողը» պատմվածքը, որը պատմում է, որ հայերը տարիներ շարունակ ադրբեջանցիներից «գողացել են» (չակերտները՝ Tert.am) ամեն ինչ՝ երաժշտություն, խոհարարական բաղադրատոմսեր, գորգեր և վերջապես Ղարաբաղը, շարունակում է BBC-ն:
Լրատվամիջոցը հոդվածը պատրաստելիս Ադրբեջանի կրթության նախարարությանը խնդրել է մեկնաբանել ատելության կարգախոսները և վերը նշված օրինակները դպրոցական դասագրքերից: Գերատեսչությունում նշել են, որ դա համարում են ոչ թե այլատյացություն, այլ «գեղարվեստական օրինակներ, որոնք արտացոլում են միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում տարվող պայքարը»։
Սումգայիթի բնական գիտությունների միջնակարգ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ատրաբա Թաղիևան այս առնչությամբ նշել է, որ «կա մի թշնամի, և եթե թշնամու հանդեպ ատելություն չկա, երեխան չի կարող հայրենասեր մեծանալ»։
«Պետք է հաշվի առնել, որ հայերը մեզ հաղթել են պատմության ընթացքում... Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա»,-ասել է կինը։

Աղբյուրը՝ tert.am