Աշխարհ

28.12.2022 11:14


31 տարեկանում մահացել է Բոբ Մարլիի թոռը՝ ռեգգի կատարող Ջո Մերսան

31 տարեկանում մահացել է Բոբ Մարլիի թոռը՝ ռեգգի կատարող Ջո Մերսան

Մահացել է ռեգգի կատարող Ջոզեֆ «Ջո Մերսա» Մարլին՝ Սթիվեն Մարլիի որդին եւ ռեգգի երաժիշտ Բոբ Մարլիի թոռը։ Այս մասին գրում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Երգիչը կյանքից հեռացել է 31 տարեկանում։ Աղբյուրների համաձայն՝ կատարողը մահացել է դեկտեմբերի 27-ին, պատճառը նրա առողջական վիճակն է՝ կապված ասթմայի հետ։

Այլ մանրամասներ հրապարակումը չի հայտնում։

Ջոզեֆ Մարլին իր բեմական դեբյուտը կատարել է 2014 թվականին։

Աղբյուրը` style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը