19-ամյա Հենրիկ Հարությունյանը զոհվել է Իշխանասարում՝ վիրավոր ընկերներին փրկելիս
Իշխանասարի դիրքերից մեկն այժմ կրում է կապավոր Հենրիկ Հարությունյանի անունը։ Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու հետևանքով, վիրավոր ընկերոջը փրկելիս, թշնամու կրակոցից զոհվել է Հենրիկը։
Նա Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ Հենրիկը դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել էր Մարտունու պետական քոլեջ, որտեղ իր գիտելիքներով և համեստությամբ վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Քոլեջը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նա ընդունվել է Ճարտարագիտական համալսարան։
«Կյանքով լեցուն, բանիմաց, աշխատասեր, աչքի էր ընկնում իր հարուստ գիտելիքներով, մարդկային բարձր արժեքներով»,–Գենայի (ընտանիքում այդպես էին նրան դիմում, խմբ.) մասին հիշողություններով կիսվում է նրա հորեղբայրը՝ Տիգրան Սահակյանը։
Հենրիկը 2021-ի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ, 6 ամիս կապի ուսումնական զորամասում ծառայելուց հետո՝ որպես կապավոր տեղափոխվել է այլ զորամաս։
Մարտական պատրաստությունից գերազանց առաջադիմության համար Հենրիկն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանը։
Դիրքերում և զորամասում միշտ ապահովելով անխափան կապ` հայտնի է եղել որպես կապի Հենո: Նա 2022թ-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ կապի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի կողմից արժանացել է պատվոգրի:
Հարազատների խոսքով՝ ազատագրելով բարձունքը, որն ապահովում էր Իշխանասարի գլխավոր ճանապարհը, Հենրիկը շրջափակումից դուրս է բերել բազմաթիվ զինվորների:
Չվախենալով թշնամու կրակից` նա գիտակցաբար նետվել է մարտադաշտ` դուրս բերելու վիրավոր ընկերներին և զոհված զինծառայակիցների աճյունները։
Հենրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին, մարտադաշտից վիրավոր ընկերոջը դուրս բերելիս։ Նրա զոհվելուց հետո մարտական հենակետն ու բարձունքը անվանակոչվել է հերոս կապի Հենոյի անվամբ:

Դեկտեմբերի 15-ին Հենրիկի 20-ամյակն էր։
Աղբյուրը՝ news.am