Աշխարհ

29.12.2022 12:49


Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր քայլերը սերտորեն համակարգում է Բաքվի հետ․ Չավուշօղլու

Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր քայլերը սերտորեն համակարգում է Բաքվի հետ․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը, հայտարարել է, որ այնտեղ տեղի ունեցող վերջին իրադարձությունները, անկասկած, Հայաստանի համար անկեղծության ստուգման փորձ են լինելու։

«Եղբայրական Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր քայլերը սերտորեն համակարգում է Բաքվի հետ։ Լաչինի ճանապարհին վերջին իրադարձությունները, անկասկած, Հայաստանի համար անկեղծության ստուգման փորձ են լինելու։ Եղբայրական «Ադրբեջանի հանքերը թալանելու» (չակերտները՝ Tert.am) փորձերն անընդունելի են»,-ասել է թուրք նախարարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը