Աշխարհ

29.12.2022 18:45


ՆԱՍԱ-ն հրապարակել է James Webb աստղադիտակով 2022-ին արված տիեզերքի լավագույն լուսանկարները

ՆԱՍԱ-ն հրապարակել է James Webb աստղադիտակով 2022-ին արված տիեզերքի լավագույն լուսանկարները

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ամփոփելով 10 մլրդ դոլար արժողությամբ James Webb տիեզերական աստղադիտակի աշխատանքի առաջին տարին, հրապարակել է դրա միջոցով 2022-ին արված լավագույն լուսանկարները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, կադրերը ներկայացնում են տիեզերքի առեղծվածային գեղեցկությունը:

James Webb-ն արձակվել է Գվիանայի տիեզերական կենտրոնից 2021 թվականի Սուրբ Ծննդյան օրը՝ նպատակ ունենալով հետ նայել դեպի ժամանակը՝ տիեզերքի արշալույսին, որպեսզի կարողանա ֆիքսել, թե ինչ է տեղի ունեցել Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի անց:

Այն ավելի քան մեկ տասնամյակ կանցկացնի Արեգակի և Երկրի միջև հավասարակշռված ձգողականության տարածքում, որը կոչվում է L2՝ տիեզերքն ուսումնասիրելով ինֆրակարմիր սպեկտրում, ինչը թույլ կտա նրան նայել գազի և փոշու ամպերի միջով, որտեղ ծնվում են աստղերը:

Ստորև ներկայացնում ենք աստղադիտակի առաջին տարվա լավագույն պատկերները՝

Here are the best images from its first year, including a new shot of the 'Pillars of Creation', Neptune's rings, a 'cartwheel galaxy' and a 'cosmic dance' between five galaxies

NGC 3132-ը մոլորակային միգամածություն է, որը գտնվում է 2500 լուսանյին տարի հեռավորության վրա

The Southern Ring nebula is a planetary nebula - an expanding, glowing shell of ionized gas ejected from red giant stars late in their lives

Առաջին պատկերն արվել է մոտ ինֆրակարմիր (NIRCam), իսկ մյուսը՝ միջին ինֆրակարմիր (MIRI) տեխնոլոգիաներով

Two cameras aboard Webb captured the latest image of this planetary nebula, cataloged as NGC 3132, and known informally as the Southern Ring Nebula. It is approximately 2,500 light-years away. One image was taken in the near-infrared (left) and another in the mid-infrared (right)

Գալակտիկաների կլաստերները, ինչպիսին SMACS 0723-ն է, տիեզերքի ամենամեծ օբյեկտներն են, որոնք իրար պահում են սեփական ձգողականության շնորհիվ

Galaxy clusters, like SMACS 0723, are the largest objects in the universe that are held together by their own gravity. Here is the original image, released by NASA

Ստեֆանի հնգյակը գալակտիկաներից բաղկացած խումբ է, որը հայտնաբերվել է ֆրանսիացի աստղագետ Էդուարդ Ստեֆանի կողմից 1877-ին:

One image is of Stephan's Quintet, which is located in the constellation Pegasus and is notable for being the first compact galaxy group ever discovered in 1877

Պատկերի ներքևում ներկայացված է NGC 3324 միգամածության արևմտյան հատվածը և այն, ինչը ՆԱՍԱ-ն անվանում է «Տիեզերական ժայռեր»

At the bottom of the image is the western section of NGC 3324, and what NASA calls the 'Cosmic Cliffs' ¿ an orangey-brown landscape of 'craggy mountains' and 'valleys' speckled with glittering baby stars. NASA experts don't even know what some of the structures are in this image, because they are so unprecedented

Գրեթե 30 տարի առաջ «Արարման սյուները» ապշեցրին աստղագիտական համայանքը, երբ ՆԱՍԱ-ի հանրահայտ Hubble տիեզերական աստղադիտակն առաջին անգամ ֆիքսեց դրանց պատկերը: Այժմ նոր սերունդը կարող է վայելել ցնցող տեսարանի թարմ տարբերակը:

But Mr Flanagan isn't the only one that has been taking pictures of outer space this month, as NASA has shared a new image of the 'Pillars of Creation', taken by the James Webb Space TelescopeThe first image of the Pillars of Creation was taken by Hubble in 1995. It provided the first evidence that stars could be birthed within the pillars

340 լուսային տարի տարածություն ունեցող այս խճանկարային պատկերում նոր լույսի ներքո է ներկայացված Տարանտուլայի միգամածության աստղագոյացման շրջանը, ներառյալ տասնյակ հազարավոր նախկինում չտեսնված երիտասարդ աստղեր, որոնք նախկինում պատված էին տիեզերական փոշու ծածկույթով:

In this mosaic image stretching 340 light-years across, Webb's Near-Infrared Camera (NIRCam) displays the Tarantula Nebula star-forming region in a new light, including tens of thousands of never-before-seen young stars that were previously shrouded in cosmic dust

Երկրից 500 մլն լուսային տարի հեռավորության վրա գտնվող ESO 350 40 գալակտիկան

Fireworks: The James Webb Space Telescope is once again wowing with its view of the universe. It has peered into the chaos of the Cartwheel Galaxy (pictured), revealing new details about star formation and the galaxy's central black hole

Աստղադիտակը ֆիքսել է վերջին 30 տարում Նեպտունի օղակների ամենապարզ պատկերը

Mesmerising: The James Webb Space Telescope has captured the clearest view of Neptune's rings in more than 30 years

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը