Կատարում Մեսսիի թանգարան չի բացվի․ հայտնի են պատճառները
Կատարի համալսարանը հերքել է Լիոնել Մեսսիի սենյակը թանգարանի վերածելու մասին տեղեկությունը։
«Համալսարանի ներկայացուցչի խոսքերը սխալ են մեկնաբանվել, համալսարանը չի նախատեսում նման թանգարան բացել»,-մեջբերում է համալսարանի աղբյուրին РИА Новости-ն։
Համալսարանի ներկայացուցիչը բացատրել է նաև, որ սենյակը գտնվում է տղամարդկանց հանրակացարանի տարածքում, ուր մուտքն արգելված է դրսի մարդկանց, մասնավորապես՝ կանանց, ուստի դժվար կլինի թանգարանն այս վայրում բացել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն սենյակը, որում ապրել է Արգենտինայի հավաքականի ավագը ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի։

Աղբյուրը՝ armsport.am