Ամանորը կդիմավորենք առանց ձյան. Սուրենյանը` առաջիկայում սպասվող եղանակի մասին
Առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5–ը, Հայաստանի կլինի արևադարձային տաք հոսանքների ազդեցության տակ, որը բոլոր մարզերում կապահովի պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունվարի 1–ին Աֆրիկայի հյուսիսային շրջաններից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ։ Դրան չի արձագանքի միայն Արարատյան դաշտն ու Երևանը, քանի որ այստեղ կա արդեն սառը օդի լճացում, որն արգելափակելու է տաք հոսանքների ներթափանցումը։ Բայց հանրապետության մյուս շրջաններում հունվարի 1–ից 3–ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը այս օրերի համեմատ մոտ 5–6 աստիճանով կբարձրանա»,–ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` լեռնային բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի դրական ջերմաստիճան՝ +5-6 աստիճան, նախալեռնային շրջաններում մինչև + 10, իսկ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում մինչև +16 -17 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։
Արարատյան դաշտում և Երևանում առաջիկա 5 օրերին գիշերային ժամերին սպասվում է 3-6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին`մինչև 6 աստիճան տաքություն։
Կանխատեսվում է, որ հանրապետությունում հունվարը ևս տաք կլինի։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։

Աղբյուրը` armeniasputnik.am