Աշխարհ

29.12.2022 14:18


Խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակը բարելավելու համար. Զախարովան` Լաչինի մասին

Խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակը բարելավելու համար. Զախարովան` Լաչինի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անտեղի է անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատությունը։ Այս մասին Զախարովան ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին հարցին։

«Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ տեղում իրավիճակի կարգավորման համար։ Հրապարակային ոչ մի հարձակում գործին չի օգնում։ Իրավիճակն ավելի վատ էր։ Աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի»,–նշեց նա։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը