Այս տարին առանձնացել է անոմալ եղանակային ռեժիմով. Գագիկ Սուրենյան
Այս տարին առանձնացել է անոմալ եղանակային ռեժիմով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ամանորը կդիմավորենք առանց ձյան. Սուրենյանը` առաջիկայում սպասվող եղանակի մասին
Նրա խոսքով` չի եղել գոնե մեկ ամիս, որ տեղումների քանակը կամ օդի ջերմաստիճանը լինի նորմայի սահմաններում։ Օրինակ` 2022 թվականին եղել է շատ տաք փետրվար, երբ օդի միջին ջերմաստիճանը 4-6 աստիճանով գերազանցել է նորման։ Փոխարենը մարտն է եղել չափազանց ցուրտ. օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-5 աստիճանով, ինչը հանգեցրել է ձյան առատ տեղումների։
«Առանձին հատվածներում ձյան ծածկը հասել է1-1,5 մետր, որի շնորհիվ մարտը համարվում է ամենաառատ տեղումներով ամիսը վերջին տարիների ընթացքում»,-ասաց Սուրենյանը։
Նա հավելեց, որ այս ամառ էլ աննախադեպ շոգ է եղել։ Շուրջ երկու ամիս մի շարք շրջաններում տեղումներ չեն գրանցել։ Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել սեպտեմբերին, որոշ շրջաններում հասնելով 40-41 աստիճան տաքության։ Մնացած ամիսներն ևս տեղումների քանակը նորմայից ցածր է եղել։

Աղբյուրը` armeniasputnik.am