Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ․ պատգամավորները հանդիպել են սահմանի զինվորներին
Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար 600 մետրի վրա մեր 18_20 տարեկան տղերքը` Նորիկը, Սարգիսը, Աշոտը, Աղվանը, Նարեկը, Գարեգինը, Ալեքսանդրը, Բաբկենը, մյուս_մյուս տղերքը, իրենց հրամանատարների հետ մեկտեղ նույնիսկ ցրտաշունչ ձմռանը, շատ հաճախ թշնամու դիրքերից տասնյակ մետրեր հեռավորության վրա, հսկում են մեր սահմանները։
Մեր խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Արման Ղազարյանի, Արփինե Վարդանյանի եւ Իրինա Գասպարյանի հետ հանդիպեցինք, զրուցեցինք, քննարկեցինք մեր սահմանը պահող քաջերի հետ։
Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ, բայց հիմա ընդամենը մի բան. սահմանների, դիրքերի, իրավիճակի մասին համակարգչի կամ սմարթֆոնների հետեւում նստած կամ պառկած դատողություններ անելուց առաջ գոնե մի անգամ մտածեք սահմանումում կանգնած տղերքի մասին, գոնե մի անգամ մոտեցեք սահմանին։
Մեր բոլորիս պարտքն է անդադար ճնշում գործադրել կառավարության վրա, որ առաջնահերթ ուշադրությունը լինի բանակին ու սահմանը պաշտպանող զինվորականին։

Մնացածը աստիճանաբար։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան էջից