Աշխարհ

31.12.2022 20:06


Նոր տարվա հետ առնչվող սնահավատություններ և նշաներ

Նոր տարվա հետ առնչվող սնահավատություններ և նշաներ

2023 թվականը դիմավորելիս առաջին հավատալիքը, որը փորձում են սրբորեն պահել, ապագայի պլաններն ու երազանքները չբարձրաձայնելն է։ Կարևոր է կենտրոնանալ, հանգամանորեն կշռադատել ամեն քայլ ու որոշում։

Հագուստի հետ կապված սնահավատությունները կարևոր են համարվում, և շատերը դրանց հետևում են՝ ցանկանալով հաջողությունը ձգել դեպի իրենց։ Այսպես՝ Նոր տարվա պարտադիր պայման է հագուստը թարմացնելը։ Իրականում դա պետք է լինի որևէ նոր զգեստ, սակայն ցանկության դեպքում կարող եք պարզապես նոր աքսեսուար գնել՝ մազակալ, զարդ, գոտի, փողկապ և այլն։ Նոր իրը պետք է կրել միայն ամանորյա հանդիսավոր արարողության ժամանակ, բայց ոչ երբեք դրանից շուտ։ Այդ հաճույքը պահեք մինչև ամենակարևոր պահը։

Մինչև ժամացույցի զարկերը 12 անգամ կխփեն, աղջիկներն ու կանայք պետք է ուսերին շալ, շարֆ կամ գլխաշոր գցեն։ Վերջին՝ 12-րդ զարկի հետ այն ուսից դեն են նետում՝ դրա հետ մեկտեղ ազատվելով անցնող տարվա բացասական բաներից։

Իսկ ահա ամանորյա գիշերը հագուստ պատռելը սպասվող բուռն, սակայն վաղանցիկ սիրավեպի նշան է։

Գինին շորին թափելը տառապանքի և արցունքների նշան է, պատահաբար կեղտոտված հագուստը գումար է խոստանում, որը, սակայն, նախանձի ու բամբասանքի հետ կապված կլինի։

Եթե չեք ցանկանում գալիք 12 ամիսներին նորամուծություններն ու փոփոխությունները ձեզնից հեռու վանել, խուսափեք Նոր տարուց առաջ կոճակներ կարել կամ կոշիկը նորոգման տալ։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը