Հատկացված 60 քվոտաները հավասարապես բաշխվում են քաշային կարգերի միջև։
Փարիզի Օլիմպիական խաղերին ամեն երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին:
Ուղեգրերի համար մարզիկները պետք է մասնակցեն առնվազն 5 վարկանիշային մրցաշարի: Պարտադիր են 2023թ. աշխարհի առաջնությունը (սեպտեմբերի 2-17, Սաուդյան Արաբիա) և 2024թ. աշխարհի գավաթի խաղարկությունը (ապրիլի 2-11, Թաիլանդ):
Պետք է մասնակցել 2023թ. հունիսին ՝ Կուբայի և դեկտեմբերին՝ Քաթարի Գրան Պրիներին, 2023թ. և 2024թ. Եվրոպայի առաջնություններին և Կոլումբիայի աշխարհի առաջնությունը, որն արդեն տեղի է ունեցել այս ամիս:
Փարիզ-2024․ Հաստատվել են ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը:
120 տեղ է հատկացված կանանց և տղամարդկանց (60 + 60) մրցաշարերի համար, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:
Հատկացված 60 քվոտաները հավասարապես բաշխվում են քաշային կարգերի միջև։
Փարիզի Օլիմպիական խաղերին ամեն երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին:
Ուղեգրերի համար մարզիկները պետք է մասնակցեն առնվազն 5 վարկանիշային մրցաշարի: Պարտադիր են 2023թ. աշխարհի առաջնությունը (սեպտեմբերի 2-17, Սաուդյան Արաբիա) և 2024թ. աշխարհի գավաթի խաղարկությունը (ապրիլի 2-11, Թաիլանդ):
Պետք է մասնակցել 2023թ. հունիսին ՝ Կուբայի և դեկտեմբերին՝ Քաթարի Գրան Պրիներին, 2023թ. և 2024թ. Եվրոպայի առաջնություններին և Կոլումբիայի աշխարհի առաջնությունը, որն արդեն տեղի է ունեցել այս ամիս:
Աղբյուրը՝ sport.news.am