ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Վրաստանի դեսպանի հետ զրույցի մասին
«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ-ումՎրաստանիդեսպանԹենգիզՇարմանիշվիլիներեկերեկոյանհրավիրվելէՀՀարտաքինգործերինախարարություն՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից «7օր»–ը հետաքրքվել է, թե ՀՀ ԱԳՆ–ում կոնկրետ ի՞նչ է խոսվել Թենգիզ Շարմանիշվիլի հետ և ՀՀ ԱԳՆ–ի դիրքորոշումը ո՞րն է ԼՂՀ–ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ–ի հայտնի հայտարարության կապակցությամբ։
Տիգրան Բալայանը փոխանցել է, որ հավելյալմանրամասներչիկարողհաղորդել, և որ հայկական կողմիդիրքորոշմանմասինհայտնվելէՎրաստանիդեսպանին։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՎրաստանիԱԳՆ–նմիանշանակպաշտպանումևիրաջակցություննէցուցաբերումԱդրբեջանիինքնիշխանությաննումիջազգայնորենճանաչվածսահմաններովտարծքայինամբողջականությանըևչիճանաչում «անօրինական, այսպեսկոչվածտեղականինքնակառավարանմարմիննրիընտրությունները»։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Վրաստանի դեսպանի հետ զրույցի մասին
«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին երեկ երեկոյան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից «7օր»–ը հետաքրքվել է, թե ՀՀ ԱԳՆ–ում կոնկրետ ի՞նչ է խոսվել Թենգիզ Շարմանիշվիլի հետ և ՀՀ ԱԳՆ–ի դիրքորոշումը ո՞րն է ԼՂՀ–ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ–ի հայտնի հայտարարության կապակցությամբ։
Տիգրան Բալայանը փոխանցել է, որ հավելյալ մանրամասներ չի կարող հաղորդել, և որ հայկական կողմի դիրքորոշման մասին հայտնվել է Վրաստանի դեսպանին։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանի ԱԳՆ–ն միանշանակ պաշտպանում և իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարծքային ամբողջականությանը և չի ճանաչում «անօրինական, այսպես կոչված տեղական ինքնակառավարան մարմիննրի ընտրությունները»։
7or.am