Քաղաքական

01.01.2023 11:43


Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների, այլ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման պատճառով. Պոլյանսկի

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների, այլ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման պատճառով. Պոլյանսկի

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների, այլ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, ինչպես փորձում են պնդել որոշ հայկական թելեգրամյան ալիքներ։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Չեմ կարող չնշել մի շարք հայկական Telegram ալիքների կողմից տարածված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն չընդունելու պատճառների մասին տեղեկատվության բացարձակապես կեղծ ներկայացումը։ Հենց սկզբից մենք վճռական էինք կառուցողական աշխատելու Անվտանգության խորհրդի պատասխանի մշակման համատեքստում: Երևանի խնդրանքով այս գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ միաժամանակ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները։ Փարիզի կողմից նման քայլերի անբարեխղճությունն ակնհայտ է»,-նշել է նա։

Պոլյանսկին հավելել է, որ ռուս խաղաղապահները ոչ թե խոսելով, այլ գործով են զբաղված Լեռնային Ղարաբաղում հակամարտության, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմամբ։

«Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,-գրել է Պոլյանսկին:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»:

Դիվանագետը հույս է հայտնել, որ «հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի մեջ»: Ըստ Պոլյանսկու՝ «իրենք հաստատապես հավատում են, որ Խորհրդի պատասխանը պետք է օգնի գտնել փոխզիջում և վերսկսել խաղաղության գործընթացը՝ առանց որևէ կողմին պիտակավորելու»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի կեսերից փորձում էր համաձայնության գալ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ ընդհանուր հայտարարության շուրջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը