Լրահոս

25.04.2009 14:55


Ո՞վ էր մեղավոր, որ «խոստումնադրուժ» Օբաման «ցեղասպանություն» բառը չօգտագործեց

Ո՞վ էր մեղավոր, որ «խոստումնադրուժ» Օբաման «ցեղասպանություն» բառը չօգտագործեց

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ԱՄՆ նախագահին թեև «խոստումնադրուժ» է անվանել, սակայն նշել է, որ ոչ այնքան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը չօգտագործելուց է հիասթափվել, որքան Հայաստանի և Թուրքիայի ապրիլքսաներկուսյան հայտարարությունից։

-«Ցեղասպանություն» բառից խուսափելու համար երկու երկրների համատեղ հայտարարությունը լավ պատրվակ էր, սակայն ոչ՝ միակ պատճառը։ Պարզապես խուսափելու հիմք տվեց այդ փաստաթուղթը,- ասել է Կ. Մանոյանը՝ այդուհանդերձ հավելելով, որ այդտեղ իր մեղքի բաժինն ունի նաև Հայաստանի բարձրագույն իշխանությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը