Մահվան ելքով ավտովթար Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին․ զոհերից մեկը նորածին երեխա է
Հունվարի 1-ին ժամը 21։40-ին, ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները և Շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները պարզել են, որ իրար են բախվել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի 43-ամյա բնակիչ Ն.Ա.-ի և Ստեփանակերտ քաղաքի 32-ամյա բնակիչ Ա.Ա.-ի վարած «Pajero io» և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։
Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին «Pajero io» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն`(ծնված 2022թ.) մահացել է հիվանդանոցում։Պատահարի հետևանքով տուժած Քոլատակ համայնքի 40-ամյա բնակչուհի Ա.Ն.-ի վիճակը բավարար է, «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
Մահվան ելքով ավտովթար Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին․ զոհերից մեկը նորածին երեխա է
Հունվարի 1-ին ժամը 21։40-ին, ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները և Շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները պարզել են, որ իրար են բախվել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի 43-ամյա բնակիչ Ն.Ա.-ի և Ստեփանակերտ քաղաքի 32-ամյա բնակիչ Ա.Ա.-ի վարած «Pajero io» և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։
Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին «Pajero io» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն`(ծնված 2022թ.) մահացել է հիվանդանոցում։ Պատահարի հետևանքով տուժած Քոլատակ համայնքի 40-ամյա բնակչուհի Ա.Ն.-ի վիճակը բավարար է, «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։