Լրահոս

02.01.2023 13:32


Սերիալներից հայտնի դերասանը 5 անգամ կրակել է իր գլխին, նրա տանը ատրճանակ են գտել

Սերիալներից հայտնի դերասանը 5 անգամ կրակել է իր գլխին, նրա տանը ատրճանակ են գտել

Սերիալներից հայտնի դերասան Արսեն Լևոնյանը 5 անգամ կրակել է իր գլխին։ Տեղեկությունը հայտնում է armlur.am-ը` նշելով, որ նա հաղորդավար, դերասան Խորեն Լևոնյանի եղբայրն է։

Shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ ոստիկանությունը ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Լ․-ն է։

«Ոստիկանության ծառայողները զրուցել են Ա․ Լ․-ի հարազատի հետ, որը հայտնել է, որ դերասանն իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կա՛մ ինքնասպանություն գործելու համար, կա՛մ անզգուշաբար մի անգամ կրակել է գլխին։ Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-գրում է կայքը։

Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։

Դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության փորձի հատկանիշներով։

***

Հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընտանիքի և ընկերների հետ քաղաքից բացակայում է, և ամեն ինչ շատ լավ է՝ այս կերպ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը։

Ֆեյսբուքյան գրառմամբ դերասանը նախ շնորհավորել է Նոր Տարվա կապակցությամբ, ապա անդրադարձել իր մասին տարածված վերջին լուրերին՝ նշելով, որ ծիծաղով է վերաբերվել դրանց։

«Բարև Ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ խաղաղ,անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի: Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»: Սիրով՝ Ձեր Արսեն Լևոնյան»,-գրել է Արսեն Լևոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը