Լրահոս

03.01.2023 10:23


Տոնական օրերին Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար

Տոնական օրերին Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 1-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք։

Մասնավորապես՝ բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, հոգեբուժարանից փախուստի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի առևանգման, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը