Աշխարհ

03.01.2023 17:50


Մոսկվան ստիպված կլինի համարժեք միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Տոկիոյի ռազմական սպառնալիքների․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ստիպված կլինի համարժեք միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Տոկիոյի ռազմական սպառնալիքների․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Ճապոնիայի խաղաղ զարգացումից հրաժարվելու Տոկիոյի քաղաքականության իրականացումը դիտարկում է որպես լուրջ մարտահրավեր Ռուսաստանի եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ուշադրություն ենք դարձրել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմի՝ տասնամյակներ շարունակ հայտարարագրված, այսպես կոչված, երկրի խաղաղ զարգացումից հրաժարվելու եւ արագացված ռազմականացման ռելսերի անցնելու ուղղությամբ արագացված իրականացմանը։ Կոնկրետ քայլերի թվում են՝ Ռուսաստանի սահմանների մոտ լայնածավալ զորավարժությունների անցկացումը՝ արտատարածաշրջանային գործընկերների ներգրավմամբ, պաշտպանության եւ անվտանգության բնագավառում դոկտրինալ փաստաթղթերի նորացված խմբագրության ընդունումը՝ հարվածային ներուժի ստեղծմամբ, պաշտպանական ծախսերի աննախադեպ ավելացումը»,-նշել է փոխնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը