Հունվարի առաջին օրերին Երևանում շտապօգնությունն օրական մոտ 950 կանչ է ստացել
Հունվարի առաջին օրերին Երևանի շտապօգնությունը օրական մոտ 950 կանչ է ստացել։Sputnik Արմենիային այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը։
«Այս տարի կանչերի թիվը զգալիորեն ավելի շատ է եղել, քան նախորդ տարիներին։ Զանգերի մեծ մասը կապված է եղել սուր շնչառական հիվանդությունների հետ։ Երկրորդ տեղում, ավանդույթի համաձայն, սրտանոթային համակարգի հիվանդություններն են»,-ասաց նա։
Նրա խոսքով` շտապօգնություն դիմած քաղաքացիների միայն 20%-ն է հոսպիտալացման կարիք ունեցել, հետևաբար ոչ բոլոր կանչերն են եղել անհետաձգելի։
Ստեփանյանն ընդգծեց, որ քաղաքացիները միշտ չէ, որ հասկանում են, թե երբ է պետք շտապօգնություն կանչել։ Նա խորհուրդ տվեց քաղաքացիներին դիմել նաև պոլիկլինիկաներ կամ իրենց անձնական բժիշկներին, եթե դրա կարիքը կա, հետո միայն, եթե անհրաժեշտություն լինի, շատպօգնություն կանչել։
Հունվարի առաջին օրերին Երևանում շտապօգնությունն օրական մոտ 950 կանչ է ստացել
Հունվարի առաջին օրերին Երևանի շտապօգնությունը օրական մոտ 950 կանչ է ստացել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը։