Հայաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել. Ռոմելլա Աբովյան
Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) 2 մահվան դեպք է գրանցվել։ Տեղեկությունը ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Ներկայացնելով ՀՀ–ում գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը` Աբովյանը նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96 տոկոսը երեխաներ են։
«Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ կա, որոնցից 127–ը 0-18 տարեկան են։ Իսկ վերակենդանացման բաժանմունքներում ունենք 55 պացիենտ, որոնցից 47–ը 0-18 տարեկան երեխաներ են»,–ասաց նա։
Աբովյանըհորդորեց սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունեցողներին շտապ դիմել բժշկի, որպեսզի խուսափեն հիվանդության բարդ ընթացքից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am