Աշխարհ

05.01.2023 12:43


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստն ավարտել Է՝ առանց խոսնակ ընտրելու

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստն ավարտել Է՝ առանց խոսնակ ընտրելու

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 4-ին ավարտել է իր նիստը՝ այդպես Էլ առանց խոսնակ ընտրելու, կոնգրեսականները կրկին կհավաքվեն դեկտեմբերի 5-ին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Երկու օրերի ընթացքում քվեարկության վեց փուլ է անցկացվել, որոնցից և ոչ մեկում Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին չի կարողացել ապահովել մեծամասնության աջակցությունը խոսնակի աթոռն ստանալու համար: Գործակալությունը հաղորդում է, որ քվեարկության բոլոր փուլերն ավարտվել են մոտավորապես նույն արդյունքով. Հանրապետական կուսակցության 20 անդամներ չեն քվեարկել Մաքքարթիի օգտին:

Խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար նրան հարկավոր է առնվազն 218 ձայն:

Տեսնելով, որ քաղաքական փակուղուց դուրս գալու այլ ելք չկա՝ հանրապետականները քվեարկել են ավելի ուշ մի քանի ժամով հավաքվելու օգտին, սակայն երեկոյան Մաքքարթին առաջարկել է նիստը հետաձգել մինչև հինգշաբթի: Նոր գումարման Կոնգրեսն իր աշխատանքն սկսել է հունվարի 3-ին։

Ենթադրվում Էր, որ նույն օրը կընտրվեր Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ, սակայն այդ օրը քվեարկության երեք փուլից հետո հաղթող այդպես Էլ չեղավ։ Հունվարի 3-ի երեկոյան նիստն ավարտվեց և վերսկսվեց արդեն հունվարի 4-ին՝ դարձյալ արդյունք չտալով։ Սա 100 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունները չեն սահմանափակվում մեկ փուլով։

Վերջին անգամ նման իրավիճակ տեղի էր ունեցել 1923 թվականին։ Այդ ժամանակ խոսնակ ընտրելու համար պահանջվել Էր քվեարկության ինը փուլ: Այս անգամ նույնպես ընտրությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև թեկնածուներից մեկը բավարար թվով ձայներ չհավաքի:

Քանի դեռ խոսնակ չի ընտրվել, Կոնգրեսի ստորին պալատը չի կարող աշխատանքի անցնել՝ Ներկայացուցիչների պալատի նոր անդամների երդնմակալություն անցկացնել, ստեղծել հանձնաժողովներ, անցնել լիարժեք օրինաստեղծ գործունեության:

Այս խորագրի վերջին նյութերը