Լրահոս

05.01.2023 22:28


Երևանում Թուրքիայի քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան ու կոտրել դիսկո-ակումբի դռան ապակին

Երևանում Թուրքիայի քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան ու կոտրել դիսկո-ակումբի դռան ապակին

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արին Բերդի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քաղաքացի մոտեցել է իրենց ու բռունցքներով հարվածել Պարեկային ծառայության ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, որից հետո քարով հարվածել և կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակուն, իսկ հետո ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները տեղում վնասազերծել են այդ քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Բիլալ Աթայն է։

Իսկ «Դալի» դիսկո-ակումբում նրա կողմից հարված ստացած քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Ջ. Ս․-ն Է:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը լսել է «Դալի» դիսկո-ակումբի տնօրեն Գայանե Ս․-ին, իսկ հետո Բ․ Աթայը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարզվում է ակումբին պատճառված վնասի չափը։

Այս խորագրի վերջին նյութերը