Լրահոս

06.01.2023 12:56


Կրակոց` Ծաղկաձորի ԵՊՀ համալսարանի հանգստյան տանը. կասկածյալը ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի եղբայրն է

Կրակոց` Ծաղկաձորի ԵՊՀ համալսարանի հանգստյան տանը. կասկածյալը ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի եղբայրն է

Հունվարի 5-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմուքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր 39 հասցեում գործող Երևանի պետական համալսարանի հաշվեկշռում հաշվառված «համալսարանական» հանգստյան տան վարչական շենքում կրակոց է հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և կրակոցը հնչել է նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, հանգստյան տան տնօրենի աշխատասենյակում։

Ոստիկանները հայտնաբերել են տնօրեն` Երևանի բնակիչ 46-ամյա Աշոտ Ղուլյանին և արդեն ոստիկանության Ծաղկաձորի բաժանքում փաստերի ճնշման տակ Ա. Ղուլյանը խոստովանում է, որ իր աշխատասենյակում հրազենով կրակոցն արձակել է ինքը` դեպի օդ` առաստաղի ուղղությամբ:

Փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով Ա. Ղուլյանի եղբայրը ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ղուլյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը