Հայտնի է 2022-ին կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմը (լուսանկար)
Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի«Ավատար. Ջրի ուղին» գիտաֆանտաստիկ ֆիլմը պաշտոնապես դարձել է 2022-ի կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած կինոնկարը՝ գերազանցելով Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մեծամասամբ համակարգչային գրաֆիկայի վրա կառուցված Ավատարը, որը մեծ կինոէկրաններին է հայտնվել դեկտեմբերի 16-ին, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,5 մլրդ դոլար: Մինչդեռ «Թոփ Գան. Մավերիք»-ը հավաքել է 1,49 մլրդ դոլար:
Ներկայում «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ հավաքած ֆիլմերի ցանկում տանսերորդն է:
Ինչ վերաբերում է օրիգինալ «Ավատար»-ին, ապա այն համաշխարհային կինովարձույթում հավաքել էր 2,92 միլիարդ դոլար:
Հայտնի է 2022-ին կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմը (լուսանկար)
Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» գիտաֆանտաստիկ ֆիլմը պաշտոնապես դարձել է 2022-ի կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած կինոնկարը՝ գերազանցելով Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մեծամասամբ համակարգչային գրաֆիկայի վրա կառուցված Ավատարը, որը մեծ կինոէկրաններին է հայտնվել դեկտեմբերի 16-ին, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,5 մլրդ դոլար: Մինչդեռ «Թոփ Գան. Մավերիք»-ը հավաքել է 1,49 մլրդ դոլար:
Ներկայում «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ հավաքած ֆիլմերի ցանկում տանսերորդն է:
Ինչ վերաբերում է օրիգինալ «Ավատար»-ին, ապա այն համաշխարհային կինովարձույթում հավաքել էր 2,92 միլիարդ դոլար:
Աղբյուրը՝ tert.am