Աշխարհ

07.01.2023 10:42


Թուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 2,5 մլն բնակչություն ունեցող Իզմիր քաղաքից 130 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը