Աշխարհ

07.01.2023 20:40


Արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստներից մեկն աճուրդի է հանվել

Արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստներից մեկն աճուրդի է հանվել

Արքայադուստր Դիանային պատկանող երեկոյան զգեստներից մեկն աճուրդի է հանվել Նյու Յորքին Sotheby's աճուրդի տանը։ Այս մասին ասված է Sotheby's-ի պաշտոնական կայքում։

Պարահանդեսային թավշյա զգեստն ստեղծվել է 1989 թվականին մոդելավորող Վիկտոր Էդելշտեյնի կողմից։ 1997 թվականին այն վաճառվել է Christie's աճուրդում և այժմ վաճառքի է հանվել մասնավոր հավաքածուից։

Աճուրդի տան կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ արքայադստեր զգեստը փորձագետները գնահատում են 80-120 հազար դոլար։ Հայտնի է, որ աճուրդը կկայանա հունվարի 23-ին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը