Աշխարհ

07.01.2023 11:12


Ադրբեջանում ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, տուժածներ կան

Ադրբեջանում ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, տուժածներ կան

Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով ութ մարդ է թունավորվել։

Հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։

«Ոսկու և պղնձի վերամշակման գործարանում էլեկտրականության կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, 8 մարդ թունավորվել է ծխից, տուժածները հոսպիտալացվել են»,-հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը։

Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը զբաղվում է Գեդաբեկի շրջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը