Ռոնալդուն, ի հեճուկս տեղի օրենքի, Սաուդյան Արաբիայում կապրի Ջորջինայի հետ
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում կապրի իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, չնայած տեղի օրենքներով դա արգելված է։ Այս մասին հայտնում է EFE-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արաբական երկրի ոստիկանությունն արդեն գրեթե չի հետապնդում այն արտասահմանցի զույգերին, որոնք պաշտոնապես ամուսնացած չեն, բայց միասին են ապրում։ Այս երևույթն արգելող օրենքն ուժի մեջ է մտնում միայն այն դեպքերում, երբ այդպիսի զույգերը որևէ այլ անօրինական բան են անում։
Ջորջինան Սաուդյան Արաբիայում ապրելու համար պետք է վիզա ստանա, և դրա համար կա երկու տարբերակ։ Առաջինը՝ «Ալ-Նասրը» նրա հետ ցանկացած տեսակի աշխատանքային պայմանագիր պետք է կնքի, իսկ երկրորդը՝ Ջորջինան կձևակերպի տուրիստական վիզա, որը նրան թույլ կտա առանց ընդմիջման 90 օր շարունակ գտնվել երկրում։
Դիվանագիտական առաքելությունները չեն կարող վիզա տրամադրել կնոջը, որն ամուսնացած չէ, բայց տեղի իշխանություններն, աղբյուր փոխանցմամբ, բացառություն կանեն։

Աղբյուրը՝ armsport.am