Սկանդալային հուշերի պատճառով․ արքայազն Հարիին կարող են արգելել մուտք գործել ԱՄՆ
Մինչ ամբողջ աշխարհը սպասում է բրիտանական թագավորական ընտանիքի արձագանքին արքայազն Հարրիի բացահայտումների վերաբերյալ, որոնք նկարագրված են նրա «Spare» գրքում (ըստ լուրերի, Ուիլյամն արդեն զայրացած է), Սասեքսի դուքսը կասկածի տակ է դրել իր անամպ կյանքն Ամերիկայում, որտեղ Մեգան Մարքլի հետ տեղափոխվել է 2020թ. Իսկ այս ամենի պատճառը նույն սկանդալային կենսագրությունն է։
Փաստն այն է, որ գլուխներից մեկում Հարրին մանրամասն խոսել է իր բուռն երիտասարդության մասին։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ օգտագործել է կոկաին, ծխել կանեփ։ Այս աղմկահարույց խոստովանություններն այժմ կարող են Հարրիի համար կարող են ճակատագրական լինել. իմիգրացիոն փորձագետները զգուշացրել են, որ նման հայտարարություններից հետո (հատկապես, եթե Հարրին լռում էր իր անցյալի մասին վիզայի համար դիմելիս), նրան կարող են արգելել մուտքը Միացյալ Նահանգներ, իսկ վիզան չեղարկել: Սակայն Եղիսաբեթ II-ի թոռը դեռևս փոքր հնարավորություն ունի մնալ Կալիֆորնիայում։
Ի տարբերություն տիպիկ վիզայի դիմորդների, որոնց անմիջապես մերժում են ապօրինի նյութերի օգտագործման մասին հիշատակելիս, Հարրին ներառված է «արտասովոր ունակություններ ունեցող» անձանց ցանկում, որոնք Ամերիկայում համարվում են հայտնի մարդիկ և մարզիկները։ Իսկ դա նշանակում է, որ վիզայի երկարաձգման համար նրա դիմումը, որի ժամկետը լրանում է, ի դեպ, այս տարի, կդիտարկվի անհատապես, ինչպես նաև երկիր մուտք գործելու թույլտվությունը։

Աղբյուրը՝ style.news.am