Քորթնի Քարդաշյան, Ջեյ Լո, Զեփյուռ Բրուտյան. հայտնիներ, որոնք ամուսնացել են 2022-ին (լուսանկար)
Gazeta.ru-ն ուշագրավ ֆոտոշարքով հիշել է այն աստղերին, որոնք ամուսնացել են 2022 թվականին և տոնակատարությունների համար ընտրել են հետաքրքիր վայրեր և շքեղ երեկույթներ։
Ջենիֆեր Լոպես և Բեն Աֆլեք
Հուլիսի 16-ին երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքն ամուսնացել են առաջին նշանադրությունից 20 տարի անց։ Երգչուհին և դերասանը սկսել են հանդիպել 2001 թվականին, 2003 թվականի սեպտեմբերին նրանք պետք է օրինականացնեին հարաբերությունները, սակայն հարսանիքը չեղարկվեց։ 2021 թվականին զույգը վերսկսեց հարաբերությունները, իսկ 2022 թվականի ապրիլին Բենն ամուսնության առաջարկ արեց Ջենիֆերին՝ նրան նվիրելով 5-10 միլիոն դոլար արժողությամբ կանաչ ադամանդե մատանի։
Բրիթնի Սփիրս և Սեմ Ասղարի
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 9-ին Կալիֆոռնիայում։ Երգչուհին ներկայացել է Versace նորաձևության տան հարսանեկան զգեստով. նա դեպի խորան է քայլել Էլվիս Փրեսլիի Can't Help Falling in Love երգի հնչյունների ներքո: Միջոցառմանը ներկա են եղել Դոնաթելլա Վերսաչեն, Սելենա Գոմեսը, Փերիս Հիլթոնը, Դրյու Բերիմորը և շատ այլ աստղեր։ Բրիթնի Սփիրսի հարազատներից տոնակատարությանը ներկա է եղել միայն նրա եղբայրը՝ Բրայանը։
Բրուքլին Բեքհեմ և Նիկոլա Պելց
Ապրիլի 9-ին Ֆլորիդայի Փալմ Սփրինգս քաղաքում տեղի է ունեցել ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի որդու՝ 23-ամյա Բրուքլինի և ամերիկացի արդյունաբերող Նելսոն Փելցի դստեր՝ 27-ամյա Նիկոլա Պելցի ամուսնության արարողությունը։ Զույգը պլանավորում էր ամուսնանալ 2021 թվականի սեպտեմբերին, սակայն ստիպված եղավ հետաձգել այն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ 2022 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ ամուսնության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին Պելց ընտանիքի կալվածքում։ Հարսանիքից մեկ շաբաթ առաջ՝ 2022 թվականի մարտի վերջին, Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը ստորագրել են ամուսնական պայմանագիր։ Բեքհեմների կարողությունը կազմում է 499 միլիոն, իսկ Պելցներինը՝ 1,7 միլիարդ դոլար:
Քորթնի Քարդաշյան և Թրևիս Բարքեր
Մայիսի 23-ին հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու երաժիշտ Թրևիս Բարքերն ամուսնացել են երրորդ անգամ։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայի Կաստելլո Բրունո գեղատեսիլ ամրոցում: Քորթնին ներկայացել է Dolce & Gabbana կորսետով մինի զգեստով՝ արմունկներից վերև ձեռնոցներով և երկար քողով։ Այս հարսանիքը զույգի համար երրորդն էր։ Ըստ լուրերի՝ նրանք առաջին անգամ ամուսնացել են Լաս Վեգասում, իսկ մայիսի սկզբին պաշտոնապես օրինականացրել են հարաբերությունները։
Ռիտա Օրա և Թայկա Վայտիտի
Օգոստոսի սկզբին երգչուհի Ռիտա Օրան և ռեժիսոր Թայկա Վայտիտին գաղտնի հարսանիք են անցկացրել Լոնդոնում։ Երգչուհին խոստովանել է, որ «մինչև ականջների ծայրը սիրահարված է ամուսնուն» և պատրաստվում է ևս մեկ մեծ հարսանիք կազմակերպել՝ այս անգամ ընկերների և ընտանիքի մասնակցությամբ։
Քիրստեն Դանսթ և Ջեսի Պլեմոնս
Հոլիվուդյան դերասանուհի Քիրսթեն Դանսթը հուլիսի 2-ին՝ նշանադրությունից հինգ տարի անց, ամուսնացել է իր գործընկեր Ջեսսի Պլեմոնսի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ճամայկայում։ Զույգը նշանադրվել է դեռ 2017 թվականին, սակայն հետո Քիրստենի հղիությունը խանգարել է նրանց ամուսնանալ։ Իրենց առաջնեկի՝ Էնիսի ծնվելուց հետո նրանք նորից սկսել են պլանավորել հարսանեկան արարողությունը, բայց համավարակ է սկսվել: Կարանտինի ընթացքում զույգն ունեցել է երկրորդ երեխային:
Զեփյուռ Բրուտյան և Պավել Պրիլուչնի
Դերասանների պսակադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին, իսկ հարսանիքը՝ օգոստոսի 24-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել Հայաստանում, հյուրերի թվում եղել են փեսայի ընկերները՝ դերասաններ Ալեքսեյ Չադովը, Իլյա Գլիննիկովը և Իգոր Ժիժիկինը, իսկ երաժշտական մասի համար պատասխանատու են եղել երգիչ Ստաս Միխայլովն ու ռեփեր Մոտը։
Օքսանա Սամոյլովա և Ջիգան
Դեկտեմբերի 12-ին, ամուսնության 10-ամյակի կապակցությամբ, ինստագրամյան աստղ, գործարար Օքսանա Սամոյլովան և ռեփեր Ջիգանը որոշել են կազմակերպել երկրորդ արարողությունը, որին հրավիրել էին ոչ միայն իրենց ընկերներին և հարազատներին, այլև երկրպագուներին:
Ավրիլ Լավին և Դերեկ Ռայան Սմիթ
Ապրիլին երգչուհի Ավրիլ Լավինն ընդունել է իր ընկերոջ՝ 35-ամյա ռեփեր Mod Sun-ի ամուսնության առաջարկը։ Գրեթե 3 շաբաթ անց սիրահարները հարսանեկան խնջույք են կազմակերպել։ Տոնակատարությունը կազմակերպել է հայտնի հարսանյաց մենեջեր Մինդի Վայսը։