Աշխարհ

09.01.2023 15:23


Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստը» իրականում զինվոր է

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստը» իրականում զինվոր է

Արցախի 120 հազար հայերի շրջափակմանը մասնակցող ևս մեկ «էկոակտիվիստ», պարզվել է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով նախկինում բացահայտել էր Լաչինի միջանցքում հումանիտար ահաբեկչության մի քանի մասնակիցների։

«Ըստ էության, սրանք ադրբեջանցի զինվորներ են, որոնք ներկայանում են որպես քաղաքացիական ցուցարարներ և վանկարկում են «լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է»՝ այդպիսով ողջունելով բազմաթիվ համազգեստավոր զինվորներին»,-նշել է Սնելը։

Նա հիշեցրել է, որ 29 օր շարունակ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը՝ Արցախում շրջափակման մեջ թողնելով 120.000 մարդու։

Ինչպես ավելի վաղ պարզել էր հայկական կողմը, կեղծ բնապահպանների թվում կան նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև իշխանությունների կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ, որոնց համալսարանի ղեկավարությունը խոստացել էր անխոչընդոտ նշանակել քննությունները՝ ակցիային մասնակցելու համար։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը