Աշխարհ

10.01.2023 20:12


Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա, որովհետև դրանից հետո այդ տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում. Ալիև

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա, որովհետև դրանից հետո այդ տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»:

««Զանգեզուրի միջանցք» ծրագիրը մեզ համար ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական ծրագիր է, այս նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- ասել է նա:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության մեջ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ոչինչ չկա, Ալիևը ասել է. «Ճիշտ է, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, որովհետեւ դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում, ինչպես ասում են։ Սակայն այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ պետք է լինի տրանսպորտային կապ, եւ Հայաստանը պետք է դա ապահովի: Մեզ համար սա ռազմավարական նախագիծ է և ոչ միայն մեզ, այլ մի քանի հարևան երկրների և մեծ աշխարհագրության համար»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը