Կյանքից հեռացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս 2-րդը (լուսանկար)
Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս Երկրորդը, որը գահակալել է 1964-1974 թվականներին, մահացել է. նա 82 տարեկան էր: Այս մասին հայտնում են Proto Tema և Newsbomb պորտալները։
Newsbomb-ը նշում է, որ նախկին թագավորը վերջին շաբաթվա ընթացքում գտնվում էր հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նրա կողքին էին կինը՝ Աննա Մարիան, երեխաները և այլ հարազատներ։ Մահից կարճ ժամանակ առաջ Կոնստանտինոս Երկրորդը կաթված էր տարել։
Ըստ Proto Tema-ի՝ մահվան պատճառը եղել է մի շարք օրգանների անբավարարությունը, որի դեպքում մարմնի մի քանի համակարգեր միանգամից ախտահարվում են:
Գլյուքսբուրգների դինաստիայի ներկայացուցիչ Կոնստանտինոսը ծնվել է ունիսի 2-ին։ Նա Պողոս Առաջին թագավորի և Հանովերի թագուհի Ֆրեդերիկաի որդին էր։
Կոնստանտինոսը գահ է բարձրացել հոր մահից հետո։ Նրա օրոք Հունաստանում քաղաքական ճգնաժամ էր, որը հետագայում հանգեցրել է ռազմական հեղաշրջմանը 1967 թվականին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է երկրում բռնապետության հաստատմանը, այսպես կոչված, գնդապետների խունտան՝ Գեորգիոս Պապադոպուլոսի գլխավորությամբ: Նույն տարվա վերջին Կոնստանտինոսը փորձել է ընդդիմանալ խունտային, սակայն չի հաջողել, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ Հունաստանից։ Դրանից հետո նա ապրել է Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։
1974 թվականին Կիպրոսում թուրքական ռազմական գործողությունների ֆոնին բռնապետությունը տապալվել է։ Հունաստանում նույն թվականին տեղի է ունեցել հանրաքվե, որի մասնակիցների 69,2%-ը կողմ է քվեարկել երկրում կառավարման հանրապետական ձևի հաստատմանը, այլ ոչ թե միապետությանը։ Կոստանտինոսն ընդունել է ժողովրդի կամքը։ 1967 թվականին երկիրը լքելուց հետո նա առաջին անգամ վերադարձել է միայն 1981 թվականին։
1992 թվականին նախկին թագավորը զրկվել է սեփականությունից և Հունաստանի քաղաքացիությունից, որից հետո դատի է տվել Հունաստանին։ Արդյունքում տասը տարի անց Եվրադատարանը վճռել է, որ Կոնստանտինոսին պետք է 13,7 միլիոն եվրո փոխհատուցում տրվի, թեև նա պահանջում էր 161 միլիոն եվրո։

Աղբյուրը` tert.am