Լրահոս

13.01.2023 18:40


Մայաների օրացույցը կարող է ավելի քան 3000 տարեկան լինել․ հետազոտություն

Մայաների օրացույցը կարող է ավելի քան 3000 տարեկան լինել․ հետազոտություն

Ամերիկացի և սլովենացի գիտնականների համատեղ հետազոտությունները՝ լիդարի օգտագործմամբ, թույլ են տվել բացահայտել մոտ երեք հազար տարվա վաղեմության մեզոամերիկյան կառույցներ, որոնք հին մայաներն օգտագործել են որպես 260-օրյա օրացույց:

Աշխատանքի արդյունքները ներկայացվել են Science Advances ամսագրում։ Քննարկվող կառույցները ստեղծվել են հազարամյակներ առաջ Մեքսիկական ծոցի ափի երկայնքով: Տարածքը վատ ուսումնասիրված է, դժվարամատչելի, խիտ բուսականությամբ:

Լիդարը գործում է լազերային ճառագայթի միջոցով հեռավորությունների չափման հիման վրա: Լույսն արտացոլվում է առարկաներից, կառույցներից, և հաշվարկները կատարվում են ըստ այն ժամանակի, երբ այն վերադառնում է ընդունիչ: Այսպիսով, պարզ է դարձել և՛ կառույցների գտնվելու վայրը, և՛ դրանց նշանակությունը։

Նախկինում գիտնականները գտել էին մայաների 260-օրյա օրացույց, որը թվագրվում էր մ.թ.ա. 300-200 թվականներով: Դրանք ներկված գիպսե սկավառակներ էին՝ գրառումներով, որոնցում օօգտագործվել են 13 թվերի և 20 նշանների համադրություններ։ Սակայն այժմ գիտնականները հասկացել են, որ օրացույցը մի քանի դար ավելի առաջ գոյություն է ունեցել այլ ձևաչափով: Ուղղակի գումար չի եղել այն պատկերելու համար։

Կառույցներից վերջերս հայտնաբերված «օրացույցը» նույնպես 260-օրյա է։ Դրանում օրերը «կապված» են եղել աստղերի դիրքի, ճարտարապետական կառույցների ու բնական տեսարժան վայրերի, մասնավորապես՝ շրջակա լեռների գագաթների հետ։ Այս «ժամանակաչափը» մոտավորապես թվագրված է մ.թ.ա 1100 թվականով։ Այն հնարավորություն է տվել դիտարկել երկնային մարմինների շարժմանը, պլանավորել պաշտամունքային ծեսերն ու գյուղատնտեսական աշխատանքները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը