Թուրք դատախազները հետաքննում են Ստոկհոլմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խրտվիլակի հետ կապված միջադեպը, հաղորդում է Reuters-ը։
Ռոժավայում Շվեդիայի համերաշխության հանձնաժողովի կողմից առաջին անգամ Twitter-ի էջում հրապարակված կադրերում երեւում Է Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ ոտքերից կախված Էրդողանի խրտվիլակը, որի կողքին կանգնած է մի քանի մարդ:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնն ուրբաթ TV4 հեռուստաալիքին հայտարարել է, որ այդ գործողությունը «չափազանց լուրջ» է եղել, եւ ինքն այն սաբոտաժ է համարում։
Թուրքիան կանչել է Շվեդիայի դեսպանին միջադեպի կապակցությամբ։
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Էրդողանի փաստաբանը հայց է ներկայացրել դատարան։ «Անկարայի դատախազություն քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացվել՝ մեղավորների նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջով»,-Twitter-ի իր էջում գրել է նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը:
Արձագանքելով թուրքական կառավարամետ լրատվամիջոցներին, որոնք հեռարձակում էին միջադեպի կադրերը, Այդընը նշել է, որ, ինչպես ենթադրվում է, միջադեպը կազմակերպել է Քրդստանի բանվորական կուսակցությունը:
Անցյալ տարի Շվեդիան եւ Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է եղել հաղթահարել Անկարայի առարկությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերի դեմ, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամ երկրների հավանությունը:
Քրիսթերսոնը TV4-ին ասել է, որ «վտանգ կա», որ միջադեպը կարող է ազդել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա: «Դա, ես կասեի, սաբոտաժ Է ՆԱՏՕ-ին Շվեդիայի հայտի դեմ»,-ասել է նա։
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան իր արձագանքը փոխանցել է Շվեդիայի դեսպան Ստեֆան Հերսթրյոմին արտաքին գործերի նախարարությունում։
Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը դատապարտել է «նողկալի» բողոքը եւ հայտարարել, որ Շվեդիայի իշխանությունները պարտավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ օրենքին եւ Թուրքիայի հետ համաձայնագրին համապատասխան:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղյալ է հայտարարել այցը, որը նրա շվեդ գործընկերը պետք է կատարեր Թուրքիա հունվարի 17-ին։
Կիրակի Քրիսթերսոնը հայտարարել է, որ Շվեդիան վստահ է, որ Թուրքիան հավանություն կտա ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, սակայն չի կատարի Անկարայի կողմից սահմանված բոլոր պայմանները։
Ստոկհոլմում ոտքերից կախել են Էրդողանի խրտվիլակը

Աղբյուրը՝ news.am