Ինչո՞ւ Բաքուն սկսեց խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին․ Արեշև (տեսանյութ)
Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում է ցուցաբերում։ Եվ ինչո՞ւ պետք է այլ կերպ վարվի, երբ Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ թող Ադրբեջանը որոշի, թե որտեղ են սկսվում Հայաստանի սահմանները։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը։
Նրա խոսքով՝ հակառակ կողմն օգտվում է Հայաստանի գործող իշխանությունների թուլությունից եւ արտաքին քաղաքական պասիվությունից, որոնք գիտակցաբար խուսափում են օգտագործել այն հաղթաթղթերը, որոնք ունեցել եւ մնում են։ «Ես լավ եմ հիշում հայ փախստականների խնդիրը դեռեւս 2000-ականների կեսերին արդիականացնելու փորձերը, այդ թվում նաեւ միջազգային կազմակերպությունների մակարդակով։ Չէ՞ որ փախստականների զանգվածային խնդիրն սկսվել է դեռ Սումգայիթից։ Բայց, չգիտես ինչու, Հայաստանում որոշել են, որ այդ հարցն արժանի չէ միջազգային մակարդակով քննարկման։ Այս խաղաքարտը խլում են հարեւանները։ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը երեկ չի հայտնվել, այն ակտիվորեն շրջանառվում է վաղուց, այդ թվում նաեւ Մոսկվայում։
Նրանց դա պետք է, մի կողմից, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու կարող են գնալ, մյուս կողմից՝ դա իրենց համար կարեւոր է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի տեսանկյունից։ Այս գաղափարը նրանք նախատեսում են ամրապնդել այս կերպ։ Թե որքանով դա նրանց մոտ կստացվի, դժվար է ասել։ Բայց շանսերն ավելի մեծ են Հայաստան-Արցախ-Սփյուռք կոնսոլիդացված դիրքորոշման բացակայության պայմաններում»,-ընդգծեց Արեշեւը։