«Ճվճվ Արոյի» որդին չի ենթարկվել իրավապահների պահանջին, BMW-ով դիմել է փախուստի և ենթարկվել վթարի
Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ոստիկանության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ Երևանում ռուսական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։
Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդում են, ու արդեն Դ․ Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցնում է խաչմերուկը, բախվում բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթանում ու բախվում բետոնե էլեկտրասյանը։
Ավտոմեքենայի միջից վարորդը դուրս է գալիս ու դիմում փախուստի, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ «Կատվի խաղը, մկան մահը»։ Պարեկները մոտ 500-600 մետր հետապնդում են նրան ու բռնում ։
Պարզվում է, որ վարորդը հասարակությանը հայտնի «Ճվճվ Արոյի» անուղղելի տղան է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկաններ էին մահացել, ինչպես նաև նա հայտնի է քրեական ու հակաիրավական պատմություններով։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։
Ավտոմեքենայում նույնպես հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են եղել։