Աշխարհ

16.01.2023 19:17


Ռուսաստանում 18-ամյա տղան մորը սպանել է՝ սոցկայքերում իր օգտահաշիվների օգտանուններով և գաղտնաբառերով թերթիկը դեն նետելու համար

Ռուսաստանում 18-ամյա տղան մորը սպանել է՝ սոցկայքերում իր օգտահաշիվների օգտանուններով և գաղտնաբառերով թերթիկը դեն նետելու համար

Ուֆայի 18-ամյա բնակիչը խոստովանել է, որ սպանել է մորը, քանի որ ծնողը տան մաքրման ժամանակ դեն է նետել սոցկայքերում որդու օգտահաշիվների օգտանուններով և գաղտնաբառերով թերթիկը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հունվարի 9-ի առավոտյան մի երիտասարդ, որը երկար ժամանակ թշնամաբար էր վերաբերվել մորը, կոնֆլիկտի ժամանակ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ պարանոցին և իրանին։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։

«Սպանությունից հետո տղան հաղորդագրություն է գրել եղբորը՝ հայտնելով իր արածի մասին. վերջինս զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն»,-հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել սպանության համար. մեղադրյալը չի թաքնվել իրավապահներից, իրեն մեղավոր է ճանաչել ու խոսել դեպքի հանգամանքների մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը