95 տարեկան հասակում Իտալիայում վախճանվել է 1950-1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի ամենափայլուն աստղերից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից:
Նրան հաճախ անվանել են աշխարհի ամենագեղեցիկ կինը: Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի առաջատար ռեժիսորների կինոնկարներում:
Ջինա Լոլոբրիջիդան խաղացել է այնպիսի հայտնի դերասանների կողքին, ինչպիսիք են Համֆրի Բոգարտը, Ֆրենկ Սինատրան, Ռոք Հադսոնը և ուրիշներ:
1960-ականներից Լոլոբրիջիդան սկսեց ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում և սկսեց զբաղվել լուսանկարչությամբ և քանդակագործությամբ, ինչպես նաև քաղաքականությամբ:
Կյանքից հեռացել է Ջինա Լոլոբրիջիդան (լուսանկար)