Լրահոս

25.04.2009 14:49


ՀՀ արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի պատվիրակությանը

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի պատվիրակությանը

             Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբաքի գլխավորությամբ: Պավիրակությանն ուղեկցում էր Կլամարի քույր քաղաք Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:  

             Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Ֆրանսիայի մջեւ ձեւավորված ջերմ և բարեկամական բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր բաղադրիչ է միջպետական փոխգործակցության զարգացման գործում:

             Քաղաքապետ Կալտենբաքը նախարար Նալբանդյանին ներկայացրեց Կլամարի և Արտաշատ քաղաքի միջև մի քանի տարի առաջ սկզբնավորված համագործակցության ընթացքն ու արդյունքները, և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախանշված ծրագրերը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը