Թուրքիայում հայտնաբերվել է ուրարտական շրջանի գերեզմանոց
Վանի թանգարանի տնօրեն Ֆաթիհ Արաբը և տեղի համալսարանի գրականության ֆակուլտետի հնէաբանության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն տարածաշրջանի պատմական կառույցների ամրապնդմանն ուղղված աշխատանքների շրջանակներում հետազոտություն են իրականացրել որպես մշակութային անշարժ ժառանգություն գրանցված Մադավանքի տարածքում։
Աշխատանքների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել է ուրարտական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սենյակատիպ հատված։:
Հետազոտողներից Չավուշօղլուն նշել է, որ ուրարտական շրջանին հատուկ դասական գերեզմանոց է, որտեղ մեջտեղի սենյակը համեմատաբար մեծ է, իսկ հարակից սենյակները փոքր: Գերեզմանի պատի վրա հայտնաբերվել է 3 բացվածք, որը նախատեսված է եղել նվերների համար:
Հնէաբանները նշել են, որ առաջին անգամ են նմանատիպ գերեզմանոց պեղում։

Աղբյուրը՝ tert.am