Աշխարհ

17.01.2023 19:15


Ներկայացվել է պղպեղով աշխարհում առաջին խելացի սփրեյը՝ ազդանշանային համակարգով

Ներկայացվել է պղպեղով աշխարհում առաջին խելացի սփրեյը՝ ազդանշանային համակարգով

CES 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է պղպեղով աշխարհում առաջին խելացի 444 սփրեյը, հայտնում է TechCrunch պորտալը։

Սփրեյի թիրախային լսարանը երիտասարդ աղջիկներն ու կանայք են, նշել են նորույթը մշակողները։ Գաջեթը հագեցած է հատուկ սեղմակով, որով այն կարելի է ամրացնել հագուստին, գրպանին կամ պայուսակին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ կիրառել։

Այս սփրեյի տարբերակիչ առանձնահատկությունը սմարթֆոնի հետ Bluetooth-ի միջոցով միացումն է: Եթե սարքի տերը սեղմել է միացնելու կոճակը, գաջեթը SMS հաղորդագրություններ է ուղարկում պոտենցիալ զոհի կոնտակտներին՝ զգուշացնելով նրանց վտանգի մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ տուժածի աշխարհագրական դիրքը։

444-ի մշակումը դեռեւս սկզբնական փուլում է եւ չունի վերջնական դիզայն։ Սարքի արժեքը 35 դոլար է։ Նորույթը վաճառքում կհայտնվի 2023 թվականին։

Այս խորագրի վերջին նյութերը