Աշխարհ

18.01.2023 10:39


Ճապոնիայում 13-ամյա աշակերտուհին սմարթֆոնի պատճառով դաժանորեն սպանել է քնած մորը

Ճապոնիայում 13-ամյա աշակերտուհին սմարթֆոնի պատճառով դաժանորեն սպանել է քնած մորը

Ճապոնիայի Շիզուոկա պրեֆեկտուրայում 13-ամյա աշակերտուհուն կասկածում են քնած մոր վրա դանակով հարձակվելու և նրան դաժանորեն սպանելու համար. հայտնի է, որ նախօրեին աղջիկը սմարթֆոնի պատճառով վիճաբանել էր ծնողի հետ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Ընտանիքի անդամները, որոնք ննջարանում հայտնաբերել են արնահոսող կնոջը՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով, ոստիկանություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Հարազատները հայտնել են, որ 13-ամյա դուստրը մահացու վնասվածքներ է հասցրել մորը. աղջիկը ոստիկանությունում խոստովանել է արարքը։

Պարզվել է, որ սպանությունից կարճ ժամանակ առաջ աշակերտուհին սմարթֆոնի մշտական օգտագործման պատճառով հաճախ է վիճել մոր հետ ու որոշել սպանել նրան։

Աղջիկը սպասել է, մինչև մայրը քնել է, մտել է նրա ննջասենյակ և դանակով հարձակվել կնոջ վրա. սպանության զենքը հանցանքի վայրից առգրավվել է։

Աշակերտուհուն տեղափոխել են անչափահաս իրավախախտների հետ աշխատանքի հատուկ հաստատություն, նա դեռ չի հասել այն տարիքին, որով հնարավոր է քրեական հետապնդում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը